Ինչպես կանխել սիգի ապօրինի վաճառքը. իրազեկվածության տեսանյութ դպրոցականների համար

Ինչպես կանխել սիգի ապօրինի վաճառքը. իրազեկվածության տեսանյութ դպրոցականների համար

ԷկոԼուր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտի աջակցությամբ հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մանրապատումների շարքի երկրորդ տեսանյութը՝ «Ձուկ գողացողը ձի էլ կգողանա»: 

Տեսանյութն այն մասին, թե ինչպես պատանիները, իրավապահներին ազդարարելով սիգի ապօրինի վաճառքի և կոռուպցիոն շղթայի մասին, օգնեցին հայտնաբերել ձկնագողերին և կանխել Սևանա լճի էկոհամակարգի խախտումը: 

ԹԻՀԿ-ն նշում է, որ մանրապատումների շարքը միտված է դպրոցականների շրջանում իրազեկվածության բարձրացմանը։

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թ-ի մայիսին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը և Սևանա լճի էկոհամակարգի խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին:

 



11:14 Մարտ 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news