Արարատի մարզում տասնյակից ավելի կախովի ցանցեր են առգրավվել

Արարատի մարզում տասնյակից ավելի կախովի ցանցեր են առգրավվել

ԷկոԼուր

2020 թ․ ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարտի մարզի ջրային տարածքներում իրականացրած ստուգայցերի արդյունքում տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ») են հայտնաբերել և առգրավել։ Տեսչության հաղորդագրության համաձայն՝ ստուգայցերը կատարվել են, մասնավորապես, Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։

Դնովի ցանցեր կիրառած ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։ Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ:

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

13:05 Ապրիլ 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news