Չարաշահումներ և խախտումներ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում․ հարուցվել է քրեական գործ

Չարաշահումներ և խախտումներ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում․ հարուցվել է քրեական գործ

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրած 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրության արդյունքում բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ է հայտնաբերել։ 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հաղորդմամբ ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) հարուցվել է քրեական գործ:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Մասնավորապես,

  • Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,
  • Խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,
  • Առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,
  • Խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին»։

 

13:23 Ապրիլ 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news