Զովունիում հանգրվանած մեղվակերների վրա չեն կրակել. Տեսչության պարզաբանումը

Զովունիում հանգրվանած մեղվակերների վրա չեն կրակել. Տեսչության պարզաբանումը

ԷկոԼուր

Զովունիում մեղվակերների վրա չեն կրակել, այլ միայն ձայնային պայթուցիկներ են կիրառվել թռչուններին հեռացնելու նպատակով։ Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Հիշեցնենք, որ Էկոլուր ահազանգ էր ստացվել, որ Զովունիում կրակում են կարմիրգրքյան մեղվակերների վրա։

«Այդ թռչունը չի հանդիսանում Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ։ Ահազանգի հետքերով տեսչության աշխատակցիները ուսումնաիրություններ են կատարել տվյալ տարածքում։ Ահազանգում նշված հասցեն սեփականության իրավունքով պատկանում է մի քաղաքացու, որի հողատարածքում գտնվող ծառի վրա են նկատվել թռչունները։ Տվյալ քաղաքացին զբաղվում է մեղվաբուծությամբ։ Իր մեղուներին թռչուններից պաշտպանելու նպատակով քաղաքացին օգտագործել է խանութից գնված ձայնային պայթուցիչներ։ Տեսուչների ներկայությամբ ցուցադրել է դրանք։ Հարակից տարածքում ուսումնասիրություն է կատարվել, որևէ որսված թռչուն չի հայտնաբերվել»,- ԷկոԼուրին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Նշենք, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված է մեղվակերի կանաչ առանձնյակը։ Գրքում նշված է, որ այդ թռչնատեսակի վտանգման հիմնական գործոնը ոսկեգույն մեղվակերի հետ նմանությունն է. «Քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից»,֊ նշված է Կարմիր գրքում: 

Կանաչ Մեղվակեր՝ Լուսանկարը Վիքիպեդիայից

Գլխավոր Լուսանկարը՝ Մարիամ Սուխուդյանի

21:37 Մայիս 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news