Աղտոտված արագիլների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկել են լաբորատոր հետազոտությունների

Աղտոտված արագիլների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկել են լաբորատոր հետազոտությունների

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արարատի և Արմավիրի մարզերում աղտոտված արագիլների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկել են լաբորատոր հետազոտությունների։ 

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։

Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Խնդրի շուտափույթ լուծմանն ուղղված ամենօրյա աշխատանքները գտնվում են Տեսչական մարմնի ղեկավարության անմիջական հսկողության ներքո»,- նշված է պաշտոնական հաղորագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տեղորոշել և կազմել են այն ձկնաբուծարանների ցանկը, որոնք արագիլների աղտոտման հավանական աղբյուրներ կարող է լինեն։

Գլխավոր Լուսանկարը՝ Վասիլ Անանյանի

16:35 Հուլիս 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news