Ծառահատումներ Պարզ լճի տարածքում

Ծառահատումներ Պարզ լճի տարածքում

ԷկոԼուր

Խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը: Այս մասին ահազանգում են բնաահպանները: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ ՀՀ քաղաքացի Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

«Մեր կարծիքով ակնհայտ խախտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները: Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության  անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները»,- ասված է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մեջ:

Լուսանկարները` Վլադիմիր Սարոյանի

Դեկտեմբեր 03, 2012 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր