Ապօրինի անտառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

Ապօրինի անտառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

ԷկոԼուր

02-12.09.2014թթ. «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի անտառահատման դեպքեր: Ինչպես հայտնում է ՀՀ  բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կազմվել է անտառխախտման  7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: Անտառախախտներին բռնել են Պարկի «Հաղարծին» եւ «Գոշ» տեղամասերում: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը  մասնագետները դեռ հաշվում են:

05.09.2014թ-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի թիվ 1 պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է 2  թակարդ` վայրի կենդանիներ որսալու համար: Նշված տարածքում 6 օր անընդմեջ իրականացվել է հերթապահություն` համապատասխան աշխատակիցների կողմից, ինչի  արդյունքում  սակայն որսագողը չի  հայտնաբերվել:

Սեպտեմբեր 12, 2014 at 18:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր