Վտանգավոր երևույթ մեր ժամանակների համար՝ փակել վայրի կենդանիներին վանդակներում

Վտանգավոր երևույթ մեր ժամանակների համար՝ փակել վայրի կենդանիներին վանդակներում

ԷկոԼուր 

Հայաստանում թափ է հավաքում վտանգավոր տենդենց՝ ձեռք բերել վայրի կենդանիների և պահել նրանց անազատության մեջ: Պահանջված են ոչ միայն էկզոտիկ կենդանիները, այլ նաև գիշատիչները, այդ թվում` Կարմիր գրքում գրանցվածները: ԷկոԼուրը տեսանյութ ստացավ, որում երևում է՝ ինչպես է նեղ վանդակում իրեն պատեպատ տալիս արջը: Ըստ կենդանաբանների՝ հետ զրույցում տեսանյութի արջը ՀՀ 2010 թվականի Կարմիր գրքում գրանցված գորշ արջն է: Կարմիր գրքում գրանցված տեսակները գտնվում են անհետացման վտանգի տակ, և այդ տեսակներին չի կարելի դուրս բերել իրենց բնական միջավայրից: Նման տեսակին մի երկրից մյուսը տեղափոխելու համար անգամ պահանջվում է հատուկ թույլտվություն: Ահազանգը ուղղված է ՀՀ բնապահպանության նախարարությանը ստուգելու համար, թե կա արդյոք համապատասխան թույլտվություն արջին վանդակում պահելու համար, և ինչ նպատակներով է այս կենդանին պահվում անազատության մեջ: Կենդանու գտնվելու հնարավոր հասցեն է՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Սվաճյան 1ա թաղամաս, Եկեղեցու մոտ:



15:23 Հունիս 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news