Ամուլսարի տարածքի կարմիրգրքյան կենդանիները կընկնեն ծանր տեխնիկայի տակ (Լուսանկարներ)

Ամուլսարի տարածքի կարմիրգրքյան կենդանիները կընկնեն ծանր տեխնիկայի տակ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Երբ Ամուլսարի ծրագիրը սկսվում էր, հայտարարվեց, որ այնտեղ չկա Կարմիր գրքում գրանցված ոչ բույս, ոչ կենդանի: Իսկ մենք արձագանքեցինք, որ հնարավոր չէ, որ Հայաստանում 10 հազար հեկտարի վրա չլինի Կարմիր գրքի որևէ տեսակ»,- ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս իր դուստր «Lydian Armenia» ընկերության: Այն պատրաստվում է բաց եղանակով շահագործել Վայոց ձորի և Սյունիքի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը և ցիանային եղանակով հանքաքարից կորզել ոսկին:

«Մենք կազմակերպեցինք արշավ Ամուլսարի տարածք, և մեր մասնագետները հայտնաբերեցին 1 տեսակի Կարմիր գրքում կրիտիկական վիճակում գտնվող բույս (Potentilla porphyrantha- Մատնունի ծիրանավոր) և մոտ 25 տեսակի կենդանիներ: Ես գիտեմ, որ ընկերությունը Սևանի բուսաբանական այգում հավաքագրել է այդ բույսը և փորձում է շատացնել, որպեսզի հետագայում, երբ որ հանքը շահագործեն և ավարտեն, բուսատեսակը վերադարձնեն իր ապրելավայրը: Ես չեմ կարող ասել դա հնարավոր է, թե՝ ոչ, բայց բույսը և կենդանին իրենց տեղում պետք է լինեն: Ինչ վերաբերվում է կաթնասուններին և սողուններին, ակնհայտ է, որ մանր կաթնասուններն ու սողունները կընկնեն այդ ծանր տեխնիկայի տակ ու, ամենայն հավանականությամբ, կվերանան: Կաթնասունները պետք է շրջանցեն այդ տարածքը, թե ինչպես, դա չգիտեմ»,- ասաց Կարեն Մանվելյանը:

«Մենք հրաժարվեցինք «Գեոթիմ»-ի (ներկայումս վերանվանվել է «Lydian Armenia») առաջարկից ֆինանսավորել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը, քանի որ երբ մի կողմից քանդում ես բնությունը, մյուս կողմից փորձում ես ազգային պարկ ստեղծել, մեկը մյուսին չի համընկնում»,- ասաց Կարեն Մանվելյանը:

2014թ-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եվ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը», որի համաձայն 2017-2020թթ. պետք է ստեղծվի «Ջերմուկ» ազգային պարկը, և ըստ փաստաթղթի WWF-Հայաստանը մեկն այն կառույցներից, որի համաձայնությամբ պետք է ստեղծվի «Ջերմուկ» ազգային պարկը:

WWF-Հայաստանի մասնագետները Ամուլսարի տարածքում հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակները՝

Բուսատեսակ
Մատնունի ծիրանավոր Potentilla porphyrantha

Սողուններ
անդրկովկասյան սահնօձ www.mnp.am

Հայկական իժ


Կաթնասուններ

գորշ արջ


հայկական մուֆլոն


բեզոարյան այծ


անտառային կատու 


Թռչուններ
հայկական որոր


սև արագիլ 


սև անգղ


գաճաճ արծիվ


դեղնագլուխ խաղտտնիկ


բվեճ


գիշանգղ


քարարծիվ


սպիտակագլուխ անգղ


գառնանգղ


տափաստանային հողմավար


փոքր ենթաարծիվ


մարգագետնային մկնաճուռակ


սապսան


ներկարար


կարմիր բադ


օձակեր արծիվ


կարմրաթև մագլցող


Լուսանկարները վերցված են ՝ www.plant-world-seeds.com, hy.wikipedia.org, www.mnp.am, www.aspbirds.org, www.yerevanzoo.am, www.acopiancenter.am կայքերից:



17:33 Սեպտեմբեր 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news