«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը վերակազմավորվել է

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը վերակազմավորվել է

ԷկոԼուր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը վերակազմավորվել է. 7 մասնաճյուղի փոխարեն ունի 3 մասնաճյուղ՝ «Շիկահող», «Արևիք» և «Զանգեզուր»: Այս մասնաճյուղերն իրենց մեջ ընդգրկում են Զանգեզուր կենսոլորտային համալիրի բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքները:
«Շիկահող» մասնաճյուղն իր մեջ ներառում է՝ «Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ» պետական արգելավայր և «Խուստուփ» պետական արգելավայր տեղամասերը, «Արևիք» մասնաճյուղ՝ «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր տեղամասերը: Նշենք, որ «Արևիք» ազգային պարկը նախկինում կոչվում էր «Արևիկ»: Նոր անվանումը պայմանավորված է 8-ից 9-րդ ազգային պարկի տարածքում եղած Արևիք գավառով:

«Զանգեզուր» մասնաճյուղն իր մեջ ներառում է «Զանգեզուր» պետական արգելավայր և «Սև լիճ» պետական արգելավայր տեղամասերը:

Զանգեզուր կենսոլորտային համալիրի կառուցվածքային փոփոխության որոշումը գործադիրն ընդունեց այս տարվա սեպտեմբերին՝ հիմնավորելով այն համալիրի աշխատանքի արդյունավետ կազմակերպմամբ:
Պարզվում է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի 7 մասնաճյուղերն իրենց չափերով համարժեք չէին, մասնաճյուղերի խոշորացման արդյունքում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կունենա համեմատաբար հավասարաչափ տարածքով բաշխված մասնաճյուղեր և ղեկավար անձանց քանակի փոփոխությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպելու մասնաճյուղերի կառավարումն ու տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղելու կազմակերպության առկա խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրը ստեղծվեց 2013թ-ին՝ միավորելով տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: Միավորման հիմնավորումը ըստ կառավարության ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման ապահովումն էր: Սակայն 3 տարի անց, պարզ դարձավ, որ կառավարման այդ եղանակն արդյունավետ չէ:

18:41 Հոկտեմբեր 19, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news