ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները հնարավորություն են դիտարկում անհետացող տեսակների մասին օրենքի սահմանափակումների համար

ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները հնարավորություն են դիտարկում անհետացող տեսակների մասին օրենքի սահմանափակումների համար

ԷկոԼուր

Ինչպես հայտնում է CNN-ը (նյութի հեղինակը` Ռենե Մարշ), ԱՄՆ-ի Սենատի Շրջակա միջավայրի և հասարակական աշխատանքի գծով կոմիտեն լսումներ է անցկացրել հանրապետականների հետ «Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների մասին» օրենքի սահմանափակումների վերաբերյալ: Ի դեմս այս օրենքի նրանք խոչընդոտ են տեսնում բիզնեսի համար:

Հանրապետական օրենսդիրները կարծում են, որ օրենքը բացասական ազդեցություն ունի փայտամթերման և օգտակար հանածոների արդյունահանման վրա:

Իրենց հերթին էկոլոգները հայտարարում են, որ օրենքը «մոդեռնացման» կարիք չունի: Վայրի բնության պաշտպանների բնապահպանական ոչ առևտրային ազգային կազմակերպության նախագահ և գործդիր տնօրեն Ջեիմի Ռապապորտ Քլարկը հայտարարել է. «Օրենքը հաջողությամբ գործել է ավելի քան 40 տարի, որի շնորհիվ այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` սպիտակագլուխ անգղը, ամերիկյան ալիգատորը, ծովառյուծը և այլ տեսակներ, փրկվել են ոչնչացումից»: Նա նաև ասել է, որ իր 8-ամյա պաշտոնավարման ընթացքում Բարաք Օբամայի վարչակազմը անհետացող տեսակների ցանկից հանել է ռեկորդային քանակ` 29 տեսակ, ավելի շատ, քան նախորդ բոլոր վարչակազմերը միասին վերցրած: «Այս հարցի օրակարգում լինելը աջակցում է «հատուկ» շահերի և անտեսում է վայրի բնության պահպանման հանրային նշանակությունը»,- հայտարարել է Քլարկը:

Օրենսդրական ակտի թուլացումը կդիտվի որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկի հաղթանակը, երբ նա խոստացավ հրաժարվել դաշնային կանոներից, որոնք նա համարում է ավելորդ վտանգավոր բիզնեսի համար:

Օրենքը ստորագրվել է մեկ այլ հանարպետական նախագահի` Ռիչարդ Նիկսոնի կողմից 1973թ-ին:

16:41 Փետրվար 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news