Ինչպես է Երևանում նշվում Վայրի բնության համաշխարհային օրը

Ինչպես է Երևանում նշվում Վայրի բնության համաշխարհային օրը

ԷկոԼուր

Աշխարհում մարտի 3-ը նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր: ՄԱԿ-ը այս օրը հռչակեց Վայրի բնության համաշխարհային օր 2013 թվականի դեկտեմբերի 20-ին իր 68-րդ նիստում:
ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն`2017թ-ին Վայրի բնության համաշխարհային օրն անցկացվում է «Լսիր երիտասարդների ձայնը» կարգախոսով` հաշվի առնելով, որ աշխարհի բնակչության մեկ քառորդը 10-ից 24 տարեկան են: Հարկավոր է խրախուսել երիտասարդներին` որպես ապագա առաջնորդների և աշխարհում որոշումներ կայացնող անձանց, որպեսզի գործեն ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակով` պաշտպանելու ոչնչացման վտանգի տակ հայտնված վայրի բնությունը:

Երևանում այս օրը նշվում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդեսով: Այն կազմակերպել է WWF-Հայաստանը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: Ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը, որս հանդիսացող կենդանատեսակները, ինչպես նաև պահպանությանն ուղղված միջոցառումները: Ցուցահանդեսն անցկացվում է մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

16:01 Մարտ 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news