ԷկոԼուր
Հոկտեմբերի 25-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում և հարակից տարածքում բռնկված հրդեհը այսօր առավոտյան ամբողջությամբ մարվել է: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Վարդանյանը, հրդեհը ավելի շատ եղել է բնության պահպանվող տարածքի հարակից տարածքում: Այն ընդգրկել է 8 հա հիմնականում խոտածածկ տարածք: Բնությանը պատճառված վնասի չափը դեռ պարզվում է: Դեպքի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին: Հրդեհի պատճառները ճշտվում են:
Հոկտեմբեր 26, 2017 at 17:43