Սյունիքում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են սպանել

Սյունիքում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են սպանել

ԷկոԼուր

Հունվարի 24-ին` ժամը 9:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղին հարող տարածքում լսվել է կրակոցի ձայն: Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված տարածք և հայտնաբերվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծի մարմին: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը: Նա նշեց, որ ապօրինի որս իրականացնողը դիմել է փախուստի: Ներկայումս իրականացվում են նրա որոնման աշխատանքները: Իրավապահ մարմինների կողմից կհարուցվի քրեական գործ:

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բեզոարյան այծի որսի դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը 3.000.000 դրամ է: Ճշտվում է տարածքի պատկանելությունը, ըստ որի, վնասի չափը կարող է փոփոխվել:

Վրույր Պեպանյանը նշեց, որ 28 կգ որսամսի տնօրինումը կկազմակերպվի օրենքով սահմանված կարգով, կհանձնվի ծերանոցներին կամ մանկատներին:

16:04 Հունվար 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news