Բուսական աշխարհին հասցվել է 1.170.000 ՀՀ դրամի վնաս

Բուսական աշխարհին հասցվել է 1.170.000 ՀՀ դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 12-ից 16-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 18 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.203.000 ՀՀ դրամ:  Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 776 440 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 1.170.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                   

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (3 բոխի, 2 հաճարենի, 1 սոճենի, 1 լորենի) հաշվարկվել է 596.460 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3.4 խմ փայտանյութ, 1 լորենի) 198.440 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 հաճարենի, 1 թեղի) հաշվարկվել է 73.200 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.334 խմ շինանյութ, 2.26 խմ վառելափայտ) 247.900 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձոր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի  վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ վարչական վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք․

Արարատ՝ ձկան ապօրինի որսի 1 դեպքով (3 կարաս) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել  3.000 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝             

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ շինարարական աղբի կուտակման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց Ձոր՝ հողի բերրի շերտի զանգվածի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

17:19 Փետրվար 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news