ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն առգրավվել է 123 հատ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն առգրավվել է 123 հատ «սիգ» տեսակի ձուկ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09-12.03.2016թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 930.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 417.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 600,0հազար դրամ:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

  Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 253.8 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Հողերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից  ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 9 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում  թվով 6 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 330.0լ/վրկ ծավալի ջուր:

Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ուսումնասիրության արդյունքում տրվել է 2-օրյա ժամկետում խորքային հորատանցքների  ջրաչափական  փականների կապարակնքման հանձնարարական:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ կայացվել է 200,0 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 45.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 43.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված               խախտումների  արդյունքում  առգրավվել է 34.0կգ /68 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է  նաև 2.0կգ  /10հատ/տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 65 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:  

18:49 Մարտ 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news