ՀՀ ոստիկանություն` անգղների որսը 2013թ-ից հետո տեղի ունենալ չէր կարող

ՀՀ ոստիկանություն` անգղների որսը 2013թ-ից հետո տեղի ունենալ չէր կարող

ԷկոԼուր

Հոկտեմբերի 4-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որոնցում տղամարդիկ են` սպանված ՀՀ կարմիր գրքում գրանցված անգղները ձեռքներին, իսկ նրանց հետևում ավտոմեքենա: ՀՀ ոստկանությունը պարզել է լուսանկարի երեք անձանցից 2-ի ինքնությունը` Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան:: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: «Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սպիտակ անգղի որսի դեպքում բնությանը պատճառված վնասը գնահատվում է 250 հազար դրամի չափով:

Լուսանկարում Ա. Մկրտչյանը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն է:
News.am-ին տված հարցազրույցում նա պնդել է, որ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր չի որսացել, որ ընկերոջ հետ ընդամենը լուսանկարվել է ուրիշի կողմից որսած անգղերի հետ: «Համացանցում հայտնված այդ լուսանկարը շատ հին է՝ 2007թ., ընկերոջս հետ ենք, անցնում էինք ճանապարհին տենց քցած էին, մենք էլ հետը լուսանկարվեցինք, բոլորն էլ լուսանկարվում էին, ոչ մեկ անտարբեր չէր անցնում: Հետաքրքրության համար նկարվել ենք: Համացանցում 6 տարի գցած է ու չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,-ասել է համայնքապետը:

11:40 Հոկտեմբեր 05, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news