Գործադիրն ընդունեց ՀՀ կենսաբազմազանության պահպանման, վերարտադրման և օգտագործման 2016-2020 թթ. գործողությունների ազգային ծրագիրը

Գործադիրն ընդունեց ՀՀ կենսաբազմազանության պահպանման, վերարտադրման և օգտագործման 2016-2020 թթ. գործողությունների ազգային ծրագիրը

ԷկոԼուր

Գործադիրը դեկտեմբերի 10-ին հավանություն տվեց  ՀՀ կենսաբազմազանության պահպանման, վերարտադրման և օգտագործման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրին: Այս փաստաթղթերի ընդունումը պայմանավորված է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի` 2011-2020 թվականների համար նախատեսված 10-ամյա Ռազմավարական պլանի  և Այիչիի քսան Նպատակային խնդիրների պահանջների կատարմամբ: ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության,  էկոնոմիկայի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համաձայնությամբ 2016-2020թթ. իրականացնելու է  25 կետանոց գործողությունների ծրագիր, այդ թվում` գույքագրելու ու քարտեզագրելու  անտառային և արոտավայրային դեգրադացված ու մասնատված  էկոհամակարգերը, մշակելու և ներդնելու է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված մուֆլոնի, բեզոարյան այծի, ազնվացեղ եղջերուի, ընձառյուծի պահպանության գործողությունների ծրագրեր, գնահատելու է կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների  վրա ՓՀԷԿ-երի և հանքարդյունահանման  ազդեցությունը, մշակելու և ներդնելու է դրա վերացման, նվազեցման միջոցառումների պլան եւ այլն: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ:

16:17 Դեկտեմբեր 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news