Մեկնարկել է «Տարվա թռչուն 2017»-ի ընտրության քվեարկությունը

Մեկնարկել է «Տարվա թռչուն 2017»-ի ընտրության քվեարկությունը

ԷկոԼուր

«Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ն անցկացնում է 2017թ-ի տարվա թռչունի ընտրության քվեարկություն:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:

«Տարվա թռչուն 2017» տիտղոսին արժանանալու համար մրցում են`

Եվրոպական բվիկ


Գերեզմանաարծիվ


Գյուղական ծիծեռնակ


Փոքր տատրակ

Քարակաքավ

Քվեարկելու համար այցելեք այստեղ:

Հիշեցնենք, որ 2016թ-ի «Տարվա թռչուն» ընտրվել էր Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus):


Լուսանկարները վերցված են www.aspbirds.org կայքից:

14:44 Հոկտեմբեր 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news