Բնապահպանական պետական տեսչությունը 5 օրվա ընթացքում առգրավվել է 213 կգ քաշով 421 սիգ

Բնապահպանական պետական տեսչությունը 5 օրվա ընթացքում առգրավվել է 213 կգ քաշով  421  սիգ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը 5 օրվա ընթացքում առգրավվել է 213 կգ քաշով  421  սիգ:  Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.12.2015թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 450.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 3.06 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 900.0 հազար դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 և բաժնի կողմից հայտնաբերված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում և հաշվարկվել է 3.03 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի   որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 52.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83կգ /175հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և «Նորքի տուն ինտերնատ»:

 Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10.0կգ /21հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի  աշխատակիցների  իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12.0կգ /17հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ  իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 108.0կգ /208հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»:   Առգրավվել է նաև 101 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 87 խեցգետնորսիչ:

14:58 Դեկտեմբեր 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news