Քրեական գործ`Խոսրովի արգելոցից 533 կարմրախայտի ձկնագողության համար

Քրեական գործ`Խոսրովի արգելոցից 533  կարմրախայտի ձկնագողության համար

ԷկոԼուր

Խոսրովի պետական արգելոցում խոշոր չափերի ձկնագողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

2017թ. օգոստոսի 28-ին «Խոսրովի Անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից արձանագրվել էր խոշոր չափերով ձկնագողության դեպք: Արգելոցի տարածքից էլեկտրահարման միջոցով որսացել են կարմրախայտ տեսակի 533 հատ ձուկ: Որպես կասկածյալ ներգրավվել են ՀՀ Կոտայքի մարզի երկու բնակիչներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշանակել է դատակենսաբանական, ապրանքագիտական և էլեկտրատեխնիկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

18:07 Սեպտեմբեր 05, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news