ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները շուրջoրյա հերթապահություն են իրականացնում՝ թույլ չտալու Սևանում ձկնագողությունը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները շուրջoրյա հերթապահություն են իրականացնում՝ թույլ չտալու Սևանում ձկնագողությունը

ԷկոԼուր

«Սևան» ազգային պարկի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն, շրջիկ հսկողություն են իրականացնում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` թույլ չտալու ձկան և խեցգետնի որսի արգելիք ժամանակահատվածում որսագողություն: Նրանք մշտական կապի մեջ են իրավապահ մարմինների հետ և աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավարտվել է Սևանա լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը: Խստորեն արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Սակայն, այնուհանդերձ, մայրաքաղաքում և ՀՀ մարզերում երեք օրվա ընթացքում բնապահպնական տեսչության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 121 կգ (147հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է գիշերօթիկ դպրոցներին և ծերանոցներին:

Հիշեցնենք, որ Սևանա լճում ձկան և խեցգետնի որսն արգելված է 2016թ-ի դեկտեմբերի 1-ից 25-ը և 2017թ-ի հունվարի 6-ից 20-ը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով:
Արգելքի ավարտից հետո էլ չի թույլատրում սիգի և իշխանի որսը: Կարելի է որսալ միայն կարաս և խեցգետին:

Լուսանկարը՝ ՀՀ բնապահպանության նախարարության

13:13 Դեկտեմբեր 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news