«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումները նվազել են

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումները նվազել են

Աննա Հակոբյան` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, ԷկոԼուրի համար

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումները նվազել են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը: «Հիմա իսկապես իրավիճակ է փոխվել, բայց դա կոմպլեքս միջոցառումների արդյունք է: Հեղափոխությունից հետո պետական կառույցները սկսեցին աշխատել, ոստիկանությունը: Ազգային պարկի ղեկավարությունը փոխվեց, այնտեղ սկսվեցին փոփոխություններ՝ աշխատողների հետ կապված: Մենք հետաքրքիր փորձ արեցինք, Դիլիջանում բնապահպանական մի խումբ կա, ֆինանսավորեցինք և բավականին լավ արդյունք եղավ, իրենք անընդհատ պտտվում են ազգային պարկում: Դա էլ արդյունք տվեց»,- ասաց Արման Վերմիշյանը: Նա նշեց. «Անտառահատումների հարցը միակողմանի հնարավոր չէ լուծել: Սա տարիներով ստեղծված մաֆիոզ համակարգ է եղել, ու միանգամից ասելը` չէ, անտառ չեք մտնելու, դա հեշտ չէ»:

Արման Վերմիշյանը հայտնեց, որ 2019թ-ին նախատեսում են «Դիլիջան» ազգային պարկում նոր տեսախցիկներ տեղադրել` ազգային պարկի հսկողության ուժեղացման համար, ինչպես նաև բեռնատարներ են տրամադրելու, որպեսզի այլևս որևէ այլ բեռնատար ազգային պարկից անտառանյութ դուրս չբերի:

16:08 Դեկտեմբեր 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news