«Լավագույն կերաման» մրցույթ՝ թռչունների կերակրումը խրախուսելու համար

«Լավագույն կերաման» մրցույթ՝ թռչունների կերակրումը խրախուսելու համար

ԷկոԼուր

Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարել է մի մրցույթ, որի նպատակն է ձմռան ամիսներին կերի պակաս ունեցող թռչուններին կերակրելը:

Միությունն այս մրցույթի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի թռչնասերներ, հայտնի է, որ ձմռան ամիսներին թռչունները խոցելի են կերիպակասի պատճառով: Նրանց օգնելու լավագույն տարբերակը՝ կերակրելն է: Ուստի մենք կրկին հայտարարում ենք «Լավագույն կերաման» մրցույթը: Մասնակցության համար պահաջվում է ձեր կողմից պատրաստած կերաման՝ տեղադրված ձեր բակում: Կերակրեք թռչուններին, գրանցեք այն տեսակներին (լուսանկարելով նրանց), որոնք կայցելեն կերամանը: Կիսվեք մեզ հետ կերամանն այցելած թռչունների լուսանկարներով: Լուսանկարներն ուղարկել[email protected] հասցեին: Իսկ ապրիլին կամփոփենք մրցույթը. «ամենաթռչնառատ» կերամանի հեղինակը կստանա նվեր մեր կողմից:
Թե ինչ կարելի է և չի կարելի տալ թռչուններին`արևածաղկի սերմերը, չամիչը, հաղարջը, թրթուրները սերմերով սնվող թռչնատեսակների համար շատ հարմար սնունդ են: Կարելի է տալ նաև առանց աղիճարպ, խնձոր և տանձ: Չի կարելի տալ՝ սև հաց, աղի, թթու և կծու կեր»:

 

18:08 Հունվար 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news