Էկոկրթական արահետ Գնդեվազում

Էկոկրթական արահետ Գնդեվազում

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում ավելի քան 9 կմ երկարությամբ էկոկրթական արահետ կստեղծվի՝ կահավորված տարածքի կենսաբազմազանությունը ներկայացնող տեղեկատվական ցուցանակներով:

Այս օրերին Հայաստանում մեկնարկել է «Բարև թրեյլզ» (Barev Trails) էկոտուրիզմի զարգացման ծրագրի երրորդ փուլը, որը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը՝ «Արահետներ փոփոխության համար» ՀԿ աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացմանը։ Ծրագրի շրջանակում Գնդեվանքի տարածքում կհիմնվի վրանատեղի, կկառուցվի զուգարան, ինչպես նաև այլ անհրաժեշտ էկոտուրիստական ենթակառուցվածքներ։

Էկոկրթական արահետը ստեղծելու նպատակով մայիսի 26-ին մեկ շաբաթով Հայաստան է ժամանել Շվեյցարիայի և Գերմանիայի 24 կամավորից բաղկացած խումբը, որին միացել են ևս 15 կամավորներ Հայաստանից:

 

19:13 Մայիս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news