Բարեկարգվում է «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքը

Բարեկարգվում է «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքը

ԷկոԼուր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացնում է «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքի բարեկարգում:

Հիմնովին վերակառուցվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի շուրջ 2500 մ հատվածը, ինչպես նաև կառուցվում է «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի տանող ճանապարհը: Մաքրվել է Ազատ գետի հունը, գետի երկայնքով 600 մետր հատվածում բետոնով կատարվել են ամրացման աշխատանքներ, կառուցվել են քարե բազրիքներ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը:

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվել է 700 մետր սալարկում` մարմարացված կրաքարով: Գառնի համայնքից մինչև «Քարերի սիմֆոնիա» ողջ հատվածում տեղադրվում է գիշերային լուսավորության ցանց, ինչպես նաև կառուցվում է սանհանգույց և պահակակետ:

Ըստ ՀՏԶՀ-ի հաղորդագրության՝ աշխատանքների համար ներդրվել է 660 միլիոն դրամ գումար, որի 80%-ը հատկացրել է Համաշխարհային բանկը, 20%-ը՝ ՀՀ կառավարությունը:

Լուսանկարը՝  ՀՏԶՀ-ի

11:49 Հունիս 29, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news