«Արփի» լիճն ազգային պարկից վերածվում է ջրամբարի

«Արփի» լիճն ազգային պարկից վերածվում է ջրամբարի

ԷկոԼուր

«Խազեր» ՀԿ-ն ահազանգում  է, որ Արփի բնական լիճը ցանկանում են օգտագործել որպես ջրամբար:

 ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծված hասարակական խորհրդին է ուղղել նամակ, որում ասված է. «1946թ-ից 1951թ. ընթացքում   «Արփի» բնական լիճը, որի ծավալը մոտ 5 միլիոն խորանարդ մետր էր,  վերածվեց 100 միլիոն խորանարդ մետր  ջրատարողությամբ ջրամբարի: Հետագայում Ախուրյան գետի ջրհավաք ավազանում կառուցվեցին մի քանի այլ ջրամբարներ: Ախուրյան գետի միջին հատվածում ևս որոշվեց կառուցել Կապսի ջրամբարը: Սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն դրանք մնացին անավարտ:

Արփի լիճը ջրամբարի (փաստորեն, ջրային ռեսուրսի) վերածվելուց հետո  դադարեց գոյություն ունենալ որպես բնական էկոհամակարգ:

Հաշվի առնելով, որ ոռոգման ենթակա տարածքները գտնվում են Կապսի ջրամբարի համար նախատեսված տարածքից ներքև, հնարավորություն է ստեղծվում Կապսի ջրամբարը համապատասխան տարողությամբ  կառուցման դեպքում վերականգնել Արփի լիճը իր էկոհամակարգով:

Այդ գաղափարը դրվել էր «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հիմքում: Սակայն Կապսի ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ վերջերս կազմակերպված քննարկումների ընթացքում պարզվեց, որ այդ ջրամբարի կառուցման հետ մեկտեղ նախատեսվում է պահպանել նաև  «Արփի լիճ» ջրամբարը, ինչը, մեր կարծիքով անընդունելի է:

Առաջարկում ենք սույն խնդիրը դարձնել Հասարակական խորհրդի քննարկման առարկա»:

Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում, որը ստեղծվել է 2009թ.: Պարկի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը հատկացրել է 2.2 միլիոն եվրո:

11:47 Սեպտեմբեր 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news