Իշխանի բնական վերարտադրությունը Սևանա լճում ապահովված չէ

Իշխանի բնական վերարտադրությունը Սևանա լճում ապահովված չէ

ԷկոԼուր

Սևանի իշխանի պոպուլյացիան Սևանա  լճում շարունակում է գոյատևել ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան: Այս մասին 2015թ-ի տարեվերջին հայտարարել է  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ՀՀ բնապահպանության նախարարին կից  գիտատեխնիկական խորհրդի նիստում: Բարդուխ Գաբրիելյանը նշել է, որ, համաձայն փորձագիտական գնահատման, իշխանի պաշարները շարունակում են մնալ մոտավորապես նախորդ տարվա մակարդակին՝ մոտ 1-2 տոննայի սահմաններում: Առաջարկվել է ուժեղացնել իշխանի պահպանության հսկողությունը լճում, իսկ ձվադրման շրջանում` հատկապես գետաբերանների հատվածներում:

Անդրադառնալով սիգի պաշարներին` Բարդուխ Գաբրիելյանը հայտնել է, որ 2013-2015թթ. Սևանա լճում արձանագրվել է սիգի արդյունագործական պաշարների աճի միտում, ինչը նախորդ տարիներին բեղուն սերնդով պոպուլյացիայի համալրման  արդյունքն է: Անկախ այդ փաստից նա առաջարկել է 2016թ. պահպանել  այս ձկնատեսակի որսի արգելքը` ապահովելով լճում սիգի բնական վերարտադրության բարենպաստ պայմանները:

Բարդուխ Բաբրիելյանը տեղեկացրել է նաև, որ, ի տարբերություն նախորդ տարվա, 2015թ. լճում արձանագրվել է  արծաթափայլ լճածածանի քանակի կրճատում, ինչը գերորսի արդյունք է: Սակայն, հաշվի առնելով Սևանա լճում այս ձկնատեսակի անցանկալի կարգավիճակը, նա առաջարկել է 2016թ-ին շարունակել այս ձկնատեսակի չսահմանափակված որսը:

 Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

14:27 Հունվար 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news