Կովկասի արգելոցի վայրի աշխարհը ԷկոԼուրի ֆոտոշարքում

Կովկասի արգելոցի վայրի աշխարհը ԷկոԼուրի ֆոտոշարքում

ԷկոԼուր

Կովկասի կենսոլորտային արգելոցը, որը 1999 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, կենսաբազմազանության հարուստ գանձարան է:

Արգելոցը համարվում է խոշորագույն պահպանվող տարածք Կովկասում և մեծությամբ երկրորդն է Եվրոպայում: Այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի, Ադիգեայի Հանրապետության և Կարաչաևո-Չերքեզական Հանրապետության տարածքում, Աբխազիայի պետական սահմանի հետ ուղղակիորեն հարևանությամբ:

ԷկոԼուրը ներկայացնում է յուրահատուկ ֆոտոշարք արգելոցի արևելյան բաժնի վայրի աշխարհի վերաբերյալ: Տեսախցիկ-թակարդների միջոցով արված լուսանկարները ԷկոԼուրին տրամադրեց Կովկասի կենսոլորտային արգելոցի արևելյան բաժնի ղեկավար Վիկտոր Բուլգակովը Կրասնոդարի շրջան այցի ժամանակ: Այցի նպատակն էր համագործակցությունը հայ և ռուս լրագրողների միջև Հյուսիսային Կովկասում առաջավորասիական ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագրի շրջանակներում:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

11:57 Հունվար 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news