Հայաստանը էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի

Հայաստանը էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի

ԷկոԼուր

Հայաստանը էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ ունի: Հայաստանի բնական հարստությունը սույն թվականի ապրիլի 2-ին  Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի ընթացքում ներկայացրեց ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: «Մենք  ունենք շատ մեծ հարստություն: Մի քանի տվյալներ ասեմ, օրինակ թռչունների տեսակները,  կան շատ տուրիստներ,  որ աշխարհի տարբեր կողմեր են գնում՝ տարբեր տեսակի թռչուններ տեսնելու: Հայաստաանում կա մոտավորապես 350 տեսակ թռչուն: Եթե համեմատենք  Եվրոպայի հետ, այն 330 անգամ  ավելի մեծ  տարածք է Հայաստանից՝  այնտեղ կա  700 տեսակ թռչուն: Թիթեռների  առումով Հայաստանում   ունենք 220 տեսակ,  Եվրոպան ունի 570 տեսակ: 3500 տեսակ բույսեր  գնտվում են Հայաստանում, բնական հուշարձաններ ունենք, որոնք լիովին չենք  արժեքավորում: Պետք է մտածել տարածաշրջանային. այն տուրիստը, ով գնում է Վրաստան, ավելի մեծ հավանականությամբ  կգա Հայաստան: Այս էկոլոգիական շղթան պետք է ամրագրենք մեր մտքեում: Ամեն  տարի 10 միլին  մարդ  ճամփորդում է աշխարհում  էկոտորիզիմի նպատակով, և սա աճող ոլորտ է: Սրանք արժեքներ են, որ մենք պետք է պահպանենք, կիսվենք աշխարհի հետ »,- իր խոսքում մասնավորապես ասաց Ալեն Ամիրխանյանը: Ըստ Ալեն Ամիրխանյանի՝ Հայաստանում էկոտուրզմի զարգացման խոչընդոտներից են անպատախանաըու հանքարդյունաբերությունը, անտառահատումները, որսագողությունը, իրազեկվածության, կազմակերպվածության բացակայությունը:

Համաաժողովի ընթացքում ներկայացվեցին ավելի քան  40 զեկույցներ: Համաժողովը դարձավ միջոց տարբեր նախաձեռնությունների համագործակցության եւ նոր գաղափարների առաջացման համար:

Էկոտուրիզմի միջազգային ընկերակցության հաշվարկներով՝ մինչև 2020թ.-ի կեսերը էկոտուրիզմը կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի 25%-ը՝ իր եկամուտը հասցնելով 470 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Էկոտուրիմը պատասխանատու ճամփորդություն է դեպի բնական տարածքներ` պահպանելով շրջակա միջավայրը և բարելավելով տեղացիների կյանքը:

14:10 Ապրիլ 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news