Հրազդան գետում ձկների սատկելը ավանդական է դառնում

Հրազդան գետում ձկների սատկելը ավանդական է դառնում

ԷկոԼուր

ԷկոԼուրն կրկին ահազանգ է ստանում Հրազդան գետում ձկների զանգվածային ոչնչացման մասին այս անգամ «Հայաստանյան անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանից և Համահայկական բնապահպանական ճակատից.  «Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Մինչև մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել, տարել էր, ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։ Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ հատվածում»: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները ձկների անկման վայրից վերցված ջուրն ու սատկած ձկներին ուղարկել են փորձաքննության:  

Այս երևույթը Հրազդան գետում կրկնվում է գրեթե ամեն տարի: 

2014թ-ին ձկների զանգվածային անկումը բացատրվեց հոսանքահարմամբ կամ պայթեցմամբ:

2013թ-ին Հրազդանում ձկների անկման դեպքի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմեց ոստիկանություն, սակայն գործը կարճվեց հանցախմբի բացակայության պատճառաբանությամբ:

Հրազդանում ձկների անկման դեպքեր գրանցվեցին նաև 2012 և 2010 թվականներին: Ընդ որում 2010-ին ձկների անկման հնարավոր պատճառը նշվեց գետում ակտիվ քլորի առկայությունը:

Այսպիսով, Հրազդանի ձկնաշխարհի համար կա վտանգի ստույգ աղբյուր, որը գործում է, ինչի ցուցանիշը ձկների կրկնվող զանգվածային անկումն է: Վտանգի այդ աղբյուրը պետք է հայտնաբերվի:



17:45 Հուլիս 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news