«Արևիկ» ազգային պարկում կրկին հրդեհ է

«Արևիկ» ազգային պարկում կրկին հրդեհ է

ԷկոԼուր

Կրկին հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկի տարածքում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ հուլիսի 17-ին՝ ժամը 05.10-ին, Արաքսաշեն գյուղի հարակից հանդամաս է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 12 հա անտառային տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 22 հրշեջ-փրկարար եւ «Արեւիկ»  ազգային պարկի 25 աշխատակից: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսել հուլիսի 18-ին՝ ժամը 05.20-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-15-ը «Արևիկ» ազգային պարկի տարածքում նույպես տեղի էր ունեցել հրդեհ, որը մարվել էր հուլիսի 15-ին ժամը 19.05-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: 

Հուլիս 18, 2016 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր