Ծանոթացեք սիրողական որսի պոտենցիալ զոհերի հետ (Լուսանկարներ)

Ծանոթացեք սիրողական որսի պոտենցիալ զոհերի հետ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ծանոթացեք սիրողական որսի պոտենցիալ զոհերի հետ: Օգոստոսի 20-ից մեկնարկում է սիրողական որսը:

Ըստ այդմ, ՀՀ տարածքում,բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներիևդրանցից երկու կիլոմետրհեռավորությամբ տարածքների, թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`

1) լոր–2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվաընթացքում):

Լոր

2) աղավնի (թխակապույտ և անտառային)–2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Թխակապույտ աղավնի

Անտառային աղավնի

3) կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Կտցար

4) արտույտ (դաշտային, տափաստանային)- 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Դաշտային արտույտ

5) սարյակ (սովորական) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Սովորական սարյակ

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Սև կեռնեխ

 Սինակեռնեխ

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Կռնչան բադ

 Կարմրագլուխ սուզաբադ

 Սև փառփար

 Եղեգնահավ

 8) քարակաքավ - 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

Քարակաքավ

 

9) աղվես – 2016 թվականի նոյեմբերի 1-իցմինչև 2017 թվականիհունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս /օրվա ընթացքում):

Աղվես

1. 2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Մոխրագույն ագռավ

 Կաչաղակ

 

Գորշ գայլ

 Շնագայլ

 Լուսանկարները վերցված են www.wikipedia.org կայքից:

Օգոստոս 18, 2016 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր