Սևանա լճում ավելացել են սիգի պաշարները

Սևանա լճում ավելացել են սիգի պաշարները

ԷկոԼուր

Սևանա լճում արձանագրվել է սիգի պաշարների ավելացում, ինչը դեռևս բավարար չէ լճում արդյունագործական որսի թույլատվության համար: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին զեկուցել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետ Տիգրան Վարդանյանը և «Սևան» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանը նախարարի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ:

ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում որսագողության դեմ պայքարի խստացումը և նոր արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ բնապահպանության նախարարը հետևել է նաև Գավառ քաղաքի հարակից ափամերձ հատվածում իրականացվող ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներին: 2016թ-ին նախատեսված 93 հեկտարից` սեպտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան հանձնաժողովին էր հանձնվել 52 հա տարածք: Մաքրման աշխատանքներն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կապալառուն`«Ճամբարակ» ճանապարհաշինարարական և շահագործման ձեռնարկություն» ընկերության տնօրեն Ա. Քոչարյանը հավաստիացրել է, որ մինչև տարեվերջ կավարտեն պայմանագրով նախատեսված աշխատանքները: Արծվիկ Մինասյանն ընկերության ղեկավարների հետ տեղում քննարկել է մաքրման ժամկետների կրճատման և աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել է ափամերձ հատվածի անտառտնկարկների մաքրման աշխատանքներում ավելի շատ ընդգրկել տեղի համայնքների բնակիչներին` մաքրված փայտանյութը վերջիններիս անհատույց տրամադրելու պայմանով:

19:03 Նոյեմբեր 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news