Լոռիում արջի երկու քոթոթ են գտել

Լոռիում արջի երկու քոթոթ են գտել

ԷկոԼուր

Մայիսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչների կողմից գետի ափին, արջի երկու քոթոթ է հայտնաբերվել: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետը դիմել է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրինությանը՝ քոթոթներին փրկելու համար միջոցներ ձեռնարկելու առաջարկով: Հիմնադրամն անմիջապես արձագանքել է և ՀՀ Լոռու մարզից քոթոթներին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, որի նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում քոթոթները կանցնեն բուժզննում, այնուհետև կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

16:14 Մայիս 06, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news