Ձկների զանգվածային անկում` Ծաղկունյաց լճի մոտ

Ձկների զանգվածային անկում` Ծաղկունյաց լճի մոտ

ԷկոԼուր

Ձկների զանգվածային անկում է գրանցվել Ծաղկունյաց լճի մոտ: Դեպքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի օգտատեր Ներսես Մանանյանը:

ԷկոԼուրի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ բնապահպանական տեսչության աշխատակիցները ջրից փորձանմուշ են վերցրել ուսումնասիրության համար: Արդյունքները կլինեն մի քանի օրից: Նա նշեց, որ վարկած կա, որ ձկները սատկել են լճի սառցակալման պատճառով առաջացած թթվածնային քաղցից:

ԷկոԼուրի հարցին, թե արդյոք նման դեպք նախկինում գրանցվել է, Արմեն Վարդանյանն ասաց, որ չի կարող հստակ ասել, սակայն սա առաջին ահազանգներ, որ ստացել են:

Ծաղկունյաց լիճը գտնվում է Կոտայքի մարզում` Ծաղկունյաց լեռների միջին մասում, ծովի մակարդակից 2450 մետր բարձրության վրա: Վիքիպեդիայի համաձայն` ձմռանը լիճը պատվում է սառույցով:

14:23 Մայիս 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news