Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը

Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը

ԷկոԼուր

Ապրիլի 1-ին աշխարհում որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:

1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:

Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը: Մեր երկիրն ունի թռչունների պահպանման խնդիր: Վերջին հրատարակված Կարմիր գրքում ներառված է 96 տեսակի թռչուն: Ըստ մասնագետների՝ Հայաստանում թռչունների անհետացման հիմնական պատճառներն են որսագողությունը, կերային բազայից զրկելը, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը, Սևանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, ուրբանիզացիան:

Մեծ է թռչունների դերը բնության մեջ: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները, մաքրում են կրծողներից ու միջատներից:

17:54 Ապրիլ 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news