Ապրիլի 1-ին աշխարհում նշվում է Թռչունների միջազգային օրը

Ապրիլի 1-ին աշխարհում նշվում է Թռչունների միջազգային օրը

ԷկոԼուր

Ապրիլի 1-ին աշխարհում նշվում է Թռչունների միջազգային օրը: Տոնի նպատակն է թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումը:

1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից: Ներկայում աշխարհի շատ երկրներում այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբանական ծրագրի շրջանակներում:

Հայաստանը այն երկրներից է, որտեղ թռչունների տեսակների բազմազանությունը շատ լավ է ներկայացված: Նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, բայց որսագողությունը, կերային բազայի կորուստը, անտառային տարածքների կրճատումը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը հանգեցրին նրան, որ Հայաստանում թռչունների թվաքանակը սկսեց նվազել։

Վերջին հրատարակված Կարմիր գրքում ներառված է 96 տեսակի թռչուն:

Թռչունների դերը բնության մեջ մեծ է: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները, մաքրում են կրծողներից ու միջատներից:

18:45 Ապրիլ 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news