Փետրվարի 28-ից հետո թռչունների որսով զբաղվողները վերածվել են որսագողերի (Լուսանկարներ)

Փետրվարի 28-ից հետո թռչունների  որսով զբաղվողները վերածվել են որսագողերի (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ԷկոԼուրը ահազանգ ստացավ Սևանա լճի տարածքի թռչունների աղետալի վիճակի մասին: Ինչպես հայտնեց «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատրիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը, Սևանա լճում բազմաթիվ թռչուններ են ոչնչացել: Պատճառը լճի սառցակալումն է, որի արդյունքում կերը կտրուկ նվազել է, ինչպես նաև թռչունները դարձել են հեշտ որսալի: «Թռչունները ստրեսային վիճակում են, և նման պայմաններում մարդը թռչուններին օգնելու փոխարեն զբաղված է որսով,- ասաց Մամիկոն Ղասաբյանը և ընդգծեց,-թռչունների որսաշրջանն ավարտվել է փետրվարի 28-ին, և որսորդները վերածվել են որսագողերի: Մարդիկ կան, որ հատուկ որսում են, մարդիկ էլ կան, որ կրակում են պարզապես սպանելու համար: Նորմալ որսորդը ստրեսային վիճակում գտնվող կենդանուն կօգնի, ոչ թե կկրակի»:

Ամենից շատ տուժել են սև փարփարը, որը քիչ է թռչում և փոքր սուզակը: «Սև փարփարը հազարներով է ոչնչացել: Մարդիկ պարկերով են հավաքում այս թռչուններին»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը: Մարտի 5-ին Մամիկոն Ղասաբյանը եղել է Սևանի ափամերձ տարածքներում, գետերի գետաբերանների մոտ տեսել է կարմրագլուխ սուզաբադ, կարմրակտուց սուզաբադ, փուփուլավոր սուզաբադ, կռնչան բադ, մոխրագույն բադ, լուտոկ, սև փարփար, և տեսել է, թե ինչպես են որսում այս թռչուններին:
Մամիկոն Ղասաբյանը հիշեց, որ խորհրդային տարիներին Սւանա լճի սառցակալման դեպքում թռչուններին օգնելու համար ուղղաթիով կեր էին հասցնում: Իսկ այժմ թռչուններին կարող է օգնել միայն բարեհաճ եղանակը:

Ըստ Հիդրոմետ ծառայության` սառցածածկույթից Սևանա լիճն ազատվում է մարտի վերջերին, ապրիլի սկզբին:




















Լուսանկարները` Մամիկոն Ղասաբյանի

10:16 Մարտ 07, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news