Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է

Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է

ԷկոԼուր

Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է։ Այն նշվում է 2014թ-ից։

Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստանը, Վայրի բնության համաշխարհային օրվա ընտրությունը կապված է 1973թ-ի հետ, երբ Վաշինգտոնում մարտի 3-ն ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին Կոնվենցիան:
Այս օրը նշվում է ՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անհետացման եզրին գտնվող կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ և բարելավելու նրանց պահպանությանը ուղված համատեղ ջանքերը, ինչպես նաև պայքարելու վայրի բնության հանդեպ իրականացվող հանցագործությունների դեմ:

Վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ WWF-Հայաստանը ներկայացնում է 2013թ-ից 2014թ-ի ընթացքում WWF-Հայաստանի թաքնված տեսախցիկներով նկարահանված կենդանիներին:



Մարտ 03, 2015 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր