Եվրոպական գործընկերության 3+3 ձեւաչափը որոշվում է նաեւ կենսաբազմազանության պահպանման քաղաքականության մեջ

Եվրոպական գործընկերության 3+3 ձեւաչափը որոշվում է նաեւ կենսաբազմազանության պահպանման քաղաքականության մեջ

ԷկոԼուր

Կենսաբազմազանության եւ բնադրավայրերի պահպանությունը եվրոպական քաղաքականության առաջնահերթությունն է, նշեց Եվրամիության Եվրահանձնաժողովի նախագահ Կարին Զաունբերգերը Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության երկրների կենսաբազմազանության վերաբերյալ համաժողովի ժամանակ: «Բնական կապիտալի պաշտպանությունը տնտեսական բարեկեցության համար է», - ասաց նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ երկրները պետք է ընդունեն քաղաքական պարտավորություններ:

Եվրոպան մտադիր է մինչեւ 2050 թվականը իրականացնել հետևյալ ռազմավարությունը. գնահատել, պաշտպանել և պատշաճ կերպով վերականգնել առկա բնական կապիտալը:

Արդեն հիմա թռչնատեսակների 1/3-ը վտանգված է, կամ նվազում է պոպուլյացիայի քանակը (օրինակ, ծովային թռչունները, բազե, բադ): Տեսակների մոտ 23%-ը բավարար պայմաններում է, բայց կեսից ավելին անբավարար պայմաններում է: Շարունակում են վատանալ քաղցրահամ ջրերում բնակվող տեսակների պոպուլյացիաները՝ միգրացիոն ձկները և երկկենցաղները:

Եվրամիությունը ընդունել է մի քանի Դիրեկտիվներ՝ Բնադրավայրերի դիրեկտիվ և Թռչունների դիրեկտիվ: Հետաքրքիր է, որ Թռչունների դիրեկտիվը փաստացի չի պարունակում արգելքներ թռչունների վրա բացասական ազդեցություն ունեցող մարդու գործունեության համար: Շեշտը դրվում է համաձայնության և պայմանավորվածության վրա:

Մտահոգություն է առաջացնում նաև օտար տեսակներով էնդեմիկ պոպուլյացիաների «կենսաբանական աղտոտումը»: Գոյություն ունեն մի քանի կանոնակարգեր՝ կապված ներմուծման արգելքի գնահատականների  կամ ներկրված տեսակների աճեցման հետ: Պարբերաբար անցկացվում է տարածքի մոտիտորինգ: Եվ այն դեպքում, եթե օտար տեսակի բնաջնջումը չի ստացվում, ապա տարածքը պետք է սահմանափակվի: Ընդ որում, գործում է տեղեկատվական իրազեկման համակարգ: Այդպիսին է եվրոպական քաղաքականությունը:

Սակայն, Green Week (Կանաչ շաբաթ) լայնածավալ միջոցառման ժամանակ, որը նույնպես տեղի ունեցավ Բրյուսելում, տաղավարներից մեկի տերերը արտահայտեցին հակառակ տեսակետ: Նրանք վախենում են, որ այլ սորտերի ներմուծման սահմանափակման դեպքում, եթե տեղի ունենա արտաքին պայմանների փոփոխություն, աճեցվող մոնոկուլտուրաները չեն գոյատևի:

Համաժողովի ժամանակ նաև ելույթ ունեցան Արևելյան գործընեկության 6 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի իրավիճակը ներկայացրեց Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը: Նշենք, որ եթե Արևելյան գործընեկության բոլոր 6 երկրներում խնդիրները նման են, ապա դրանց լուծման մոտեցումները արդեն տարբերվում են: Չնայած նրան, որ Եվրամիության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ կենսաբազմազանության պահպանումը կարևոր է ամենուր, այնուամենայնիվ երկրները, որոնք ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, արդեն պատրաստվում են նոր քաղաքականության ձևավորմանը, որը մոտ կլինի եվրոպականին: Եվ համագործակցության մասին պայմանավորվում են նոր հիմքի վրա:

Տես ԷկոԼուրի ֆոտոռեպորտաժը:

 
 
 
 
 
 
 
 

Հունիս 10, 2015 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր