Հոկտեմբերի 4-ին աշխարհը նշում է կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը

Հոկտեմբերի 4-ին աշխարհը նշում է կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 4-ին աշխարհը նշում է կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը: Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այն կոչված է հրավիրել մարդկանց ուշադրությունը աշխարհի մյուս բնակիչների խնդիրների վրա:

Բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ յուրաքանչյուր ժամ Երկիր մոլորակի վրայից անհետանում է կենդանիների 3 տեսակ, յուրաքանչյուր օր՝ ֆլորայի և ֆաունայի 70 տեսակ: Վերջին քառորդ դարում Երկրի կենսաբազմազանությունը կրճատվել է երեք անգամ:

Կենդանատեսակները վտանգված են նաև մեր երկում: Հայաստանում ապրում է ավելի քան 17500 կենդանատեսակ, որոնցից 536-ը՝ ողնաշարավոր: 2010թ-ին հրատարակված Կենդանիների նոր կարմիր գրքում ավելացել է 54 կենդանատեսակ՝ նախկին 99-ի փոխարեն կազմելով 153:

Վերջին տարիներին Հայաստանում իրականացված հաջողված ծրագրերից է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus) պոպուլյացիայի ավելացումը: Ըստ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի՝ ներկայում Հայաստանում կա 9 ընձառյուծ: Բացի այս, կրկնակի ավելացել է բեզոարյան այծերի քանակը՝ 1500-ից հասնելով 3000-ի:

17:49 Հոկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news