Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է, ինչ են պահանջում հայ կենդանասերները ՀՀ կառավարությունից

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է, ինչ են պահանջում հայ կենդանասերները ՀՀ կառավարությունից

ԷկոԼուր

Հոկտեմեբերի 4-ին աշխարհում նշվեց կենդանիների Համաշխարհային օրը:

Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ` ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Նշենք, որ օրերս հայ կենդանասերները «Դինգո» թիմի գլխավորությամբ բողոքի ակցիա կազմակերպեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելով անտուն կենդանիների խնդիրները: Կենդանասերները կառավարությունից պահանջեցին «Ընտանի կենդանիների պաշտպանության» օրենք մշակել, վերահսկողություն իրականացնել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի աշխատանքի նկատմամբ, որը զբաղվում է թափռող կենդանիների վնասազերծմամբ և ստերիլիզացմամբ, նոր տենդերի պայմաններ նախատեսել, որը կնախատեսի զանգվածային ստերջացում` զանգվածային սպանդի փոխարեն:

«Պահանջում ենք, որ մեր հարկերի հաշվին գոյացող և պետբյուջեի անտուն կենդանիների գլխաքանակի կարգավորման համար դուրս գրվող տարեկան գումարները ծառայեն միայն մասսայական ստերջացման համար: Հարկեր վճարելով մենք չենք ցանկանում մասնակցել անտուն կենդանիների սպանդին»,- մասնավորապես նշված է կենդանասերների նամակում, որի տակ ստորագրել է 3000 քաղաքացի:

Լուսանկարը՝ Գոհար Հաջինյանի

17:15 Հոկտեմբեր 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news