Հոկտեմբերի 4-ը` կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Հոկտեմբերի 4-ը` կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

ԷկոԼուր

Հոկտեմբերի 4-ին աշխարհում նշվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 1931թ-ին` Ֆլորենցիայում, Բնության պաշտպանության շարժման միջազգային համաժողովում: Այս օրը տարբեր երկրներում կենդանիների պաշտպաններն անցկացնում են տեղեկատվական ակցիաներ, ցուցահանդեսներ, դասընթացներ և այլն:

Հայաստանում կենդանապաշտպանները պարբերաբար բարձրացնում են անազատ և կիսազատ պայմաններում պահվող կենդանիների հարցը: Հասարակական նշանակության վայրերում, ինչպես նաև անհատների կողմից պահվող կենդանիների մեջ լինում են նաև Կարմիր գրքի տեսակներ: Անազատ պայմաններում պահվող կենդանիների քանակի և գտնվելու վերաբերյալ վիճակագրություն չկա:
Ահազանգեր են հնչում նաև Հայաստան ներմուծվող կենդանիների վերաբերյալ: Վերջին օրերին համացանցում բողոքի ալիք բարձրացավ. Դիլիջանի հյուրանոցներից մեկն առաջարկում է դելֆինների հետ լողալու ծառայություններ: Թեպետ ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքեց, որ դելֆինների ներմուծման գործարքն օրինական է, բողոքները շարունակվեցին: Կենդանապաշտպանները հիշեցրեցին Երևանի դելֆինարիումի անհաջող փորձը, երբ երկու տարի աշխատելուց հետո այն փակվեց: Պատճառը, ըստ տարածված լուրերի, անհամապատասխան պայմանների, ջրի վատ որակի ու ծանրաբեռնվածության հետևանքով կենդանիների մեջ առաջացած ծանր հիվանդություններն էին:

15:43 Հոկտեմբեր 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news