«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհի օջախը մարվել է

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհի օջախը մարվել է

էկոԼուր

Սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշտեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին է ական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 150 քմ խոտածածք տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբրի 3-ին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների ջանքերով: Այրվել էր 7-8 հեկտար խոտածածկ տարածք:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ:

17:02 Սեպտեմբեր 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news