Հունիսի 5՝ անհանդուրժողականություն ցուցաբերենք վայրի տեսակների առեւտրի նկատմամբ

Հունիսի 5՝ անհանդուրժողականություն ցուցաբերենք վայրի տեսակների առեւտրի նկատմամբ

ԷկոԼուր

Հունիսի 5-ին նշում ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը (World Environment Day):  2016թ-ի թեման է՝ Կենդանիների եւ բույսերի վայրի տեսակների անօրինական առեւտրի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականություն: Հայաստանում այս ոլորտի բիզնեսը սկսում է ճանապարհներից: Եթե դուք տեսնում եք ծաղկեփնջեր, որոնք վաճառում են ճանապարհի երկայնքով կանգնած երեխաները, ապա իմացեք, որ ծաղիկներից շատերը հազվադեպ հանդիպող եւ անհետացման եզրին գտնվող տեսակներ են:  Ծաղիկների վայրի տեսակները երկար չեն պահպանում իրենց տեսքը ի տարբերություն այգիների ծաղիկների: Սակայն նրանց առեւտուրը հաջողված է հատկապես զբոսաշրջային ուղիներում:

Զբաղվում են թռչունների առեւտրով, հատկապես գիշատիչների, որոնց մեծ մասը էնդեմիկ տեսակներ են կամ գրանցված են Կարմիր գրքում: Թռչունների մյուս տեսակները, օրինակ, ջրաճահճային թռչունները, որսի թիրախ են: Արմաշի ջրաճահճային տարածքներում դժվար է որսագողերի բռնել, քանի որ այդ տարածքները սեփականաշնորհված են:

Նման թռչունների որսը ծաղկում է եւ միջազգային բնույթ է կրում: Ծաղկում է նաեւ Նայաստան հազվադեպ հանդիպող կենդանիների, սողունների եւ միջատների ներկրման բիզնեսը:

«Շրջակա միջավայրի համաշխարհային այս օրը  ես կոչ եմ անում աշխարհի մարդկանց եւ կառավարություններին հաղթահարել անտարբերությունը, պայքարել ընչաքաղցության դեմ եւ գործել, որպեսզի պաշտպանենք մեր բնական ժառանգությունը հանուն ներկայիս եւ ապագա սերունդների»,- կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

15:07 Հունիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news