2016թ-ին Սևանա լիճ է բաց թողնվել 921 հազար հատ մանրաձուկ

2016թ-ին Սևանա լիճ է բաց թողնվել 921  հազար հատ մանրաձուկ

ԷկոԼուր

2016թ-ի ընթացքում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը Սևանա լիճ է բաց թողել գեղարքունիի եւ ամառային իշխանի 921 հազար հատ մանրաձուկ: 2017թ-ին հիմնադրամը նախատեսում է մոտ 1 միլիոն մանրաձկան բացթողում Սևանա լիճ: Այս մասին ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի տնօրեն Արշակ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ 2016թ-ից սկսած կառավարությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանի ձկնապաշարների վերականգնման համար: Մինչ այդ պետբյուջեից տարեկան 60 միլիոն դրամ էր դուրս գրվում՝ Սևանա լիճ մոտ 500 հազար հատ մանրաձուկ բաց թողնելու համար: 2016թ-ից սկսած Սևանում ձկան պաշարների համալրում իրականացվում է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում, որն իրականացնում է 2013թ-ին կառավարության կողմից ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը:

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագով նախատեսվում է Սեւանա լճի 30 հա տարածքում մինչեւ 2024 թվականը տեղադրել 50 ցանցավանդակ՝ յուրաքանչյուրը 1000 տոննա արատադողականությամբ, եւ աճեցնել 50000 տոննա գեղարքունի եւ ամառային իշխան և յուրաքանչյուր տարի իշխանի պաշարների վերականգնաման նպատակներով Սեւանա լիճ բաց թողնել ցանցավանդակային տնտեսություններ լցվող մանրաձկան քանակի շուրջ 25%-ը:

17:11 Հոկտեմբեր 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news