2019թ-ին շրջակա միջավայրի պաշտպանության համար կհատկացվի 11 միլիարդ 855 միլիոն 179 հազար դրամ

2019թ-ին շրջակա միջավայրի պաշտպանության համար կհատկացվի 11 միլիարդ 855 միլիոն 179 հազար դրամ

ԷկոԼուր

Համաձայն ՀՀ կառավարության www.e-gov.am կայքի ինտերակտիվ բյուջեի` 2019թ-ին շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված է հատկացնել 11 միլիարդ 855 միլիոն 179 հազար դրամ: Այդ գումարից 5 միլիարդ 268 միլիոն 814 հազար դրամը կուղղվի աղբահանության իրականացմանը, 3 միլիարդ 27 միլիոն 418 հազար դրամը` կենսաբազմազանության և բնության պաշտպանությանը, իսկ 3 միլիարդ 558 միլիոն 945 հազար դրամը՝ շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ըստ պաշտոնական աղբյուրի` այդ գումարից արդեն ծախսվել է շուրջ 24 միլիոն դրամ:

 

18:33 Հունվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news