«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն իրականցրեց 12-րդ թռիչքը Խոսրովի արգելոցի վրա

«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն իրականցրեց  12-րդ  թռիչքը Խոսրովի արգելոցի վրա

ԷկոԼուր

Ինչպես հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը 12-րդ թռիչքն իրականացրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրա` հետմարման աշխատանքների իրականացման համար: «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ:

Սկզբում ենթադրվում էր, որ ռուս փրկարարների ուղարկած ինքնաթիռը կիրականացնի 2 չվերթ: Սակայն հրդեհի ծավալները և ռելիեֆը այնպիսին էին, որ բացի ավիատեխնիկայից այլ միջոցներով հրդեհի մարումը այդքան էլ արդյունավետ չէին լինի:

13:22 Օգոստոս 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news