CNF-ը 29 միլիոն 730 հազար դրամ է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին

CNF-ը 29 միլիոն 730 հազար դրամ է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) սկսում է 2020 թ-ի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին:

ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացրել է այս տարվա համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը, որը կազմել է 29 միլիոն 730 հազար դրամ:

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը աջակցություն սկսել է ցուցաբերել 2014 թ-ից սկսած: Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019 թ-ին CNF-ի կողմից հատկացվել է մոտավորպես 29 միլիոն դրամի օժանդակություն, որից տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում , առաջին անգամ՝ աշխատակիցների առոջապահական ապահովագրության համար:

CNF-ը նշում է, որ պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքը տվել է իր արդյունքը. այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան ածերը, գորշ արջը և այլ կենդանատեսակներ:

 

13:00 Փետրվար 03, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news